Ինչու Քանաքեռ-Զեյթունի թաղապատերանը հեռացրեց թունավորված ջրի մասին լուրերի վերաբերյալ հայտարարությունը


14:43 , 2 հուլիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Քիչ առաջ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որը վերաբերում էր ջրի թունավորված լինելու մասին տարածվող լուրերին:

Այս պահին տարածված հայտարարությունը, անհասկանալի պատճառներով, հեռացված է: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը, որը եղել է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջու:

«Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ:

Հետևաբար՝ հորդորում ենք ձեզ խուճապի չմատնվել, քանի որ տարվում են համապատասխան գործառույթներ՝ պարզելու խմելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքները»: