Shamshyan.com-ը գրում է.
Եղվարդում սպանություն կատարած անձը կին է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր ոստիկանությունում հեռախոսանգ է ստացվել. զանգահարողը հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մոտ մարդ է սպանել։
Ոստիկանները Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Սամվել Առաքելյանի դին։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Աշխեն Ն-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով զանգահարել է ոստիկանություն։