Ռադան Դոնեցկի շրջանի քաղաքը վերանվանել է Նյու Յորք


20:35 , 1 հուլիս, 2021

Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն Ռադան Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանի քաղաքային տիպի Նովգորոդ բնակավայրը վերանվանել է Նյու Յորք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Որոշումը  պաշտպանել են 301 պատգամավոր` պահանջվող նվազագույն 226 ձայնի փոխարեն:

Որոշումն ընդունվել է Դոնեցկի ռազմական-քաղաքացիական վարչության կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ինչպես նշված է որոշման մեջ, Նյու Յորքը բնակավայրի պատմական անունն է, այն օգտագործվել է մինչև 1951 թվականը: Այժմ այնտեղ ապրում է շուրջ 12 հազար մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: