Պաշտոնական․ Սանչոն հեռանում է Բորուսիայից


15:59 , 1 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն «Բորուսիայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Գերմանական ակումբը պաշտոնապես հաստատել է 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հեռանալը, ում տրանսֆերի դիմաց «Կարմիր սատանաներից» փոխհատուցում կստանա առնվազն 85 միլիոն եվրոյի չափով:

Գործարքը կավարտվի այն բանից հետո, երբ Սանչոն բուժզննում կանցնի և երկարաժամկետ պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Նախորդ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 16 գոլ ու կատարել 14 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: