Ինչպես Լյովա Գևորգյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ չեմպիոն (Video)


10:40 , 1 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ և ադրբեջանցի մազիկների մրցման տեսանյութը։ Այնտեղ երևում է, թե ինչպես է  ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ տանում ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հունիսի 30–ին, Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լյովա Գևորգյանը 11:0 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Այդին Ահմադովի նկատմամբ և նվաճեց ոսկե մեդալ։

Տեղեկացվում է, որ Լյովա Գևորգյանը զինվոր է։