«Տղամարդ է, բայց գեղեցիկ է մյուս կանանցից»․ գեղեցկության մրցույթում առաջին անգամ տրանսգենդեր կին է հաղթել (Photo)


10:31 , 1 հուլիս, 2021

ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած գեղեցկության մրցույթում առաջին անգամ տրանսգենդեր կին է հաղթել։ 
Այժմ մոդելը նախատեսում է մասնակցել նոյեմբերին կայանալիք «Միսս ԱՄՆ» մրցույթին։
27-ամյա մոդել Կատալունա Էնրիկեսը ծննդով Ֆիլիպիններից է։ Նա ԱՄՆ է տեղափոխվել 10 տարեկանում։
2016 թվականից նա սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների, սակայն իր ճանապարհը, ինչպես մոդելն է նշել, բարդ է եղել։

Աղջիկը հաղթող է ճանաչվել Queen California, Queen USA 2016, Super Sireyna WWUSA մրցույթներում, ինչպես նաև՝ Queen of the Universe տրանսգենդերների միջազգային մրցույթում: 
Նշենք, որ մրցույթի արդյունքներն իրարանցում են առաջացրել, սակայն շատերն աջակցել են հաղթողին՝ կարծելով, որ մասնակիցներից ամենագեղեցիկը հենց Էնրիկեսն է։
«Տղամարդ է, բայց գեղեցիկ է մյուս կանանցից»,- մեկնաբանություններում գրում են շատերը։