Այս ռեպորտաժը նկարահանել և տարածել է թշնամին. սա Մատաղիս-Թալիշ ուղղությամբ հայտնի է «կալգոտի» պոստն է. տեսեք, թե ինչերով է օժտված եղել մեր պոստը


15:50 , 30 հունիս, 2021
Այս ռեպորտաժը նկարահանել եւ ադրբեջանական մեդիառեսուրսներում տարածել է թշնամին։
Խոսքը գնում է Մատաղիս-Թալիշ ուղղությամբ տեղակայված 457 բարձրունքի մասին, որը ավելի հայտնի է «կալգոտի» պոստ։
Ռեպորտաժում նկարագրվում է , թե ինչպիսի պաշտպանողական ենթակառուցվածներով է օժտված եղել մեր դիրքերը։
Խրամատներ, թունելներ, այսպես կոչված երկրորդ երրորդ խրամատներ եւ այլն։
Նյութը կիսվում եմ հատուկ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին բանակից խուսափել են, չեն տիրապետում սահմանային նրբություններին , սակայն հրաշքով զբաղեցնում են տարբեր բարձրաստիճան պաշտոններ, եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խոսում եւ վարկաբեկում են տարիների ընթացքում ստեղծածը։
Հ.Գ
Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ մեր պարտության պատճառներից մեկը (գուցե հիմնական պատճառը) , եղել է ռազմաքաղաքական ղեկավարության վատ կառավարման հետեւանք...