Կարիճը խայթել է Jeep Grand Cherokee-ի վարորդի ոտքը. մեքենան բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. shamshyan.com


16:12 , 30 հունիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։ Վարորդը բժիշկներին հայտնել է, որ  ավտոմեքենան վարելիս կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: