ՊՍԺ-ն պատրաստ է Ռամոսին 1+1 ձևաչափով պայմանագիր առաջարկել․ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 13 մլն եվրո ստանալ


15:08 , 30 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Պաշտպան Սերխիո Ռամոսը, որի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է վաղը, բանակցություններ է վարում ՊՍԺ տեղափոխության շուրջ։

L’Équipe-ը հայտնում է, որ իսպանացին ցանկանում է 2 տարվա պայմանագիր ստանալ՝ մրցաշրջանի համար 13 մլն եվրո աշխատավարձով։

Փարիզեցիները կասկածում են,որ 35-ամյա ֆուտբոլիստի հետ այդ ժամկետով պայմանագիր կնքելը ճիշտ որոշում է։ Ակումբը հակված է նրան, որ Ռամոսին 1+1 ձևաչափով պայմանագիր առաջարկի։

Հիշեցնենք՝ Ռամոսը «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեկավ հենց ժամկետների պատճառով։ Մադրիդյան թիմը ֆուտբոլիստի հետ պատրաստ էր միայն մեկ տարվա համաձայնագիր կնքել։

Ավարտված մրցաշրջանում Ռամոսը Լա Լիգայի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։