Ադրբեջանի դատարանը չի բավարարել միջնորդությունը՝ նշելով, թե Դավիթ Տոնոյանի ու Օնիկ Գասպարյանի մեղսակցությունը ապացուցված չէ


20:46 , 29 հունիս, 2021
Ադրբեջանում հայ գերիների դատավարության ժամանակ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։
Ադրբեջանի դատարանը չի բավարարել միջնորդությունը՝ նշելով, թե Դավիթ Տոնոյանի ու Օնիկ Գասպարյանի մեղսակցությունը ապացուցված չէ։