Էստեղ կարտոլ չկա, լրիվ նեխել է, քանի որ ջրահեռացման համակարգ չկա. էջմիածինցիներ


15:47 , 28 հունիս, 2021

Սելավատարերը չեն մաքրում. ՋՕԸ-երը գցում է քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանը՝  ՋՕԸ-ի վրա. դրա հետեւանքով ջուրը գալիս լիճ է դառնում ու նեխացնում կարտոլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին Էջմիածինի բնակիչները, որոնք բողոքում են, որ իրենց ջուրը ժամանակին չեն տալիս:

Նրանք ցույց տվեցին կարտոֆիլից ցանքատարածությունները, որտեղ ջրի առատությունից ամբողջությամբ խոտ էր աճել. «Խոտ է աճում, ոչ թե կարտոլ. փող են ուզում ու ուտում:  Ու դրա համար ինձնից փող են ուզում:

Ջրահեռացման համակարգ գոյություն չունի: Պատկերացրեք, դա նման է նրան, որ տունը կոյուղի չունենա: Եթե մի տան մեջ ձեռքերդ լվանաս, տանող խողովակներ չլինեն, ջուրը պետք է լցվի տան մեջ: Էստեղ կարտոլ չկա, լրիվ նեխել է»,-ասացին նրանք: