Նիդերլանդների հավաքականը մտադիր է բաժանվել Դե Բուրից՝ Եվրո-ից դուրս մնալուց հետո


14:49 , 28 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Եվրոպայի 1/8 եզրափակչում Չեխիայից կրած սենսացիոն պարտությունից հետո Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան կարող է պաշտոնանկ անել հավաքականի գլխավոր մարզիչ, 51-ամյա մասնագետ Ֆրանկ դե Բուրին։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։

Աղբյուրը նշում է, որ հավաքականի ղեկավարությունն արդեն կայացրել է մասնագետից բաժանվելու որոշումը։ Դե Բուրի աշխատանքից դժգոհ են երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավար անձանցից շատերը։

Ավելի վաղ Դե Բուրը գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», Միլանի «Ինտերը», անգլիական «Քրիսթալ Փելասը» և ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը»։ 2020 թվականի սեպտեմբերին նա գլխավորեց Նիդերլանդների հավաքականն այն բանից հետո, երբ թիմից հեռացավ Ռոնալդ Կումանը՝ աշխատանքի անցնելով կատալոնական «Բարսելոնայում»։