18+ հանցագործություններով հայտնի Մերիլին Մենսոնը որոշել է ինքնակամ հանձնվել ոստիկանությանը


10:51 , 28 հունիս, 2021

Մոտ ժամանակներս Մերիլին Մենսոնը պետք է ներկայանա տեղամաս: Այս մասին հայտնում է Գիլֆորդի ոստիկանության ղեկավար Էնթոնի Բին Բերպը։
CNN-ը հաղորդում է, որ արտիստին սպասվում է մինչև մեկ տարվա ազատազրկում կամ մինչև երկու հազար դոլարի չափով տուգանք։

Իր ելույթի ընթացքում երգիչը ծեծի էր ենթարկել օպերատորին։ Տուժողի անունը հայտնի չէ։  
Արդյոք հարձակումը կապված  է սեռական բնույթի գործողությունների հետ, թե ոչ, կպարզվի հետաննության արդյունքում։

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ, անգլիացի դերասանուհի Էսմե Բյանկոն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռոքեր Մերիլին Մենսոնի՝ նրան մեղադրելով բռնաբարության ու սեռական բնույթի գործողությունների մեջ: Իսկ 26-ամյա երգչուհի Ֆիբի Բրիջերսը, ով այս տարվա «Գրեմմի»-ի հավակնորդներից էր, խոստովանել է, որ երգչի տանը կա «բռնաբարության համար նախատեսված սենյակ»։
Այս մեղադրանքների հետևանքով Loma Vista Recording ապրանքանիշը հրաժարվել է համագործակցել երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ։