Կապիտուլյանտի վերընտրվելու մեջ մեղավորներ փնտրելը դառնում է թրենդային


12:18 , 27 հունիս, 2021
Կապիտուլյանտի վերընտրվելու մեջ մեղավորներ փնտրելը դառնում է թրենդային... Ցավալի է: Մարդիկ փորձում են սեփական՝ թեկուզ և անհիմն կարծիքը դարձնել սեփական անձը գործոն դարձնելու միջոց: Կներեք, բայց չի ստացվելու, որովհետև այդ երևույթի՝ նիկոլիզմի դառը փորձը արդեն տեսել ենք:
Ցավալի է, որ նիկոլիզմը՝ ամեն ինչում մեղավորների փնտրտուկը ամրապնդվում և արմատավորվում է հասարակության նոր և ավելի լայն շրջանակների մեջ և դա հենց այդ մարդկանց կործանվելու սկիզբն է:
Մենք պարտավոր ենք ընդունել անցանկալի իրականությունը և շարժվել առաջ՝ դեպի Հայրենիքը փրկելու հաջորդ փորձի նախապտրաստումը և իրականացումը, ուստի ձեր ժամանակը և ուժերը մի վատնեք անօգուտ ու անբովանդակ աշխատանքի վրա:
Թերևս այսքանը...