Ալոնսոն կարող է տեղափոխվել Լա Լիգա


17:15 , 26 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հաղորդում է mundodeportivo.com-ը:

30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2023-ի ամռանը:

Ալոնսոն լոնդոնյան ակումբում է 2016 թվականից: