Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ցույց է տալիս, որ հայերը համաձայն էին այն ամենի հետ, ինչ իրենց հետ տեղի ունեցավ


03:24 , 26 հունիս, 2021
«Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ցույց է տալիս, որ հայերը համաձայն էին այն ամենի հետ, ինչ իրենց հետ տեղի ունեցավ։ Քանի որ
այդ ամենը տեղի է ունեցել բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Եվ այլևս հայերը տեղի ունեցածի համար իրավունք չունեն դժգոհելու արտաքին ուժերից։ Ի՞նչ եք ուզում այլ երկրներից, եթե դուք` ձեր երկրի ներսում չեք կարողանում լուծել ձեր իսկ հարցերը` թողնելով կատարյալ պարտության մեղավորին իշխանության։ Այս ընտրությունների արդյունքում Հայաստանը ավելի թույլ է դառնալու, և ավելի պառակտված։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դիրքերին Հարավային Կովկասում, ապա դրանք վտանգված են։ Նիկոլ Փաշինյանը մեզ համար կասկածելի գործիչ է». Կասպյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Միխեև