Հայաստանում պատրաստվել էր մի վտանգավոր ծուղակ, որը հնարավոր չեղավ փաստորեն շրջանցել։


02:44 , 26 հունիս, 2021
Քաղաքական տարբեր ուժեր, հայտնվելով անվամբ նեոլիբերալների, բայց էությամբ՝ նեոբոլշևիկների հարձակման թիրախում և կրելով պարտություն, տրամաբանորեն վերադարձան ազգայնական գաղափարախոսությանը և սկսեցին նորոգել այն, և դա թույլ կտար հակագրոհի ժամանակ ջախջախել հակառակորդին, եթե չհայտնվեին բավական լավ հաշվարկված և պատրաստված «դասակարգային ազգայնականության» ծուղակում։ Ազգայնական ուժերին անմիջապես հռչակեցին «էլիտա», որի հակադիր բևեռը պետք է և լիներ իբր «ազգային շահը չգիտակցող, հողի արժեքը չիմացող ժողովուրդը»։
Խայծը կուլ տրվեց, և ապադասակարգային ազգայնականության ճանապարհը մնաց փակ։
Չի կարող լինել արդյունավետ ազգայնականություն՝ առանց դրա զանգվածային սպառողի, ինչպես որ չի կարող լինել հաղթող բանակ՝ առանց հետևակի, կամ առանց շարքային զինվորների։