Ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարավում ենթակառուցվածքների վրա ներդրումները։ Փորձագետները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշվարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կլինենք տարածաշրջանային նոր դիմակայության։
armeniasputnik.am-ը գրում է․
2020-ի պատերազմից հետո Արցախի հարավային շրջաններում՝ Արաքս գետի հովտում մեծ թափով կառուցվող Հորադիզ-Միջնավան ավտոճանապարհը շահագործման կհանձնվի լավագույն դեպքում 2023-ի աշնանը։ Թուրքական ճանապարհաշինական Kalyon Holding ընկերության ղեկավար Նիհաթ Յըլդըրըմն այս հայտարարությունը արել է հունիսի սկզբին, ինչը անակնկալ էր ադրբեջանցի վերլուծաբանների համար, բացասական իմաստով։ Մոտ 124 կմ ձգվող ճանապարհի վրա հողային աշխատանքներ կատարելու քիչ կարիք կա։ Ճանապարհը գործել է նաև նախկինում, և այնտեղ ավելի շուտ նորոգման, քան նոր ճանապարհ կառուցելու մասին է խոսքը։
Հորադիզից Միջնավան ձգվող ճանապարհը հիմնականում հարթ տարածքում է՝ Արաքսի հովտում, որտեղ եթե կան էլ գոգավորություններ, ապա քիչ են և հեշտ հաղթահարելի։ Այդպիսի տարածքում ճանապարհ կառուցելու համար ոչ թե 2 տարի, այլ առավելագույնը 5-6 ամիս է հարկավոր։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարավում ենթակառուցվածքների վրա ներդրումները։ Փորձագետները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշվարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կլինենք տարածաշրջանային նոր դիմակայության։