Լոռու մարզում տրակտորը խոտ հավաքելիս մոտ 160 մետր գլորվել է դաշտի զառիթափ տեղանքում. վարորդը Ալավերդու ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է. Shamshyan.com


02:19 , 26 հունիս, 2021

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի «Յոլկուտի տակ» կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում:

Գ. Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: