Սիլվա Հակոբյանը՝ նվազագույն շպարով


02:01 , 26 հունիս, 2021

style.news.am-ը գրում է․

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում Սիլվան կրում է գունավորու հետաքրքիր նախշերով հագուստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Հրապարակումը երգչուհին չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում Սիլվան բաց գույնի զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Սիլվա Հակոբյանի ձեռքին մեծ ծաղկեփունջ էր։ «Հաճախ նվիրեք կանանց ծաղիկներ։ Ոչ թե ինչ-որ առիթով, այլ հենց այնպես։ Հանուն իրենց հեքիաթային գեղեցկության»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։