Տիմատին և «Холостяк» շոուի հաղթող Կատերինա Սաֆարովան բաժանվել են


11:54 , 25 հունիս, 2021

Մարտի 14-ին «ТНТ»-ի եթերում տեղի է ունեցել Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի պրեմիերան, որի հաղթողն է դարձել մոդել  Կատերինա Սաֆարովան։
Նշենք, որ  շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ էր սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր էր ուղարկել:
Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։

«Մուզ-TV» մրցանակաբաշխության ժամանակ Տիմատին ներկայացել էր Կատերինա Սաֆարովայի հետ։
Այդպիսով Տիմատին առաջին անգամ հասարակությանը ներկայացավ իր նոր ընտրյալի հետ։ Երկրպագուների մոտ ստեղծվել էր տպավորություն, որ նրանց հարաբերությունները լուրջ են։

Սակայն ժամեր առաջ Կատերինան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր տեսանյութով, որը հիասթափեցրել է երկրպագուներին։
Մոդելը վերադարձել է Իսպանիա, իսկ նրա մատնեմատին այլևս չի փայլում Տիմատիի նվիրած՝ 300 հազար դոլար արժողությամբ մատանին։