Պտտահողմ Չեխիայի հարավում. մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների (Photo, Video)


13:29 , 25 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Չեխիայի հարավով պտտահողմ է անցել, հայտնում է Korrespondent.net լրատվականը՝ հղում տալով չեխական հեռուստատեսությանը: Բնական աղետի հետևանքով կան զոհեր, որոնց թիվը դեռևս ճշտվում է։

«Մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների։ Եկեղեցին նույնպես առանց տանիք է մնացել», - ասել է Գրուշկի գյուղի ղեկավարն ու հավելել, որ դպրոցը նույնպես վնասվել է։

Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Ավստրիայից և Սլովակիայից փրկարարներ և հրշեջներ են ժամանել։ Մասնավորապես, Ավստրիան Չեխիա է ուղարկել շտապօգնության և վերակենդանացման ավելի քան 30 մեքենա, փրկարարներ և երկու ուղղաթիռ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: