44-օրյա պատերազմի մասնակից Հակոբ Եղիազարյանը հետմահու արժանացավ «Արիության համար» մեդալի (Photo, Video)


16:18 , 24 հունիս, 2021

Արցախյան վերջին պատերազմի մասնակից Հակոբ Եղիազարյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ 

Հակոբ Վարդանի Եղիազարյան, ծնվել էր օգոստոսի 4ին 2000թ. քաղաք Երևանում։

Դպրոցը ավարտելուց հետո 2018թ. ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի Իրավագիտության բաժին։ Ուսման հետ միաժամանակ զբաղվել է քինգբոքսինք մարզաձևով, սիրողական մակարդակով: 

Կիսատ թողնելով ուսումը համալսարանում՝ 2019թ. Հունվարի 16-ին մեկնել է ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Ծառայության ընդացքում աչքի է ընկել լիդերին բնորոշ հատկանիշներով: Եղել է 3րդ հրաձգային գումարտակի հակատանկային դասակի հրամանատար-ավագ օպերատորի պաշտոնում: 

Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է մարտական գործողություններին, կռվել է Հադրութում, Վարանդայում (Ֆիզուլիում), Քարինտակում և վերջում՝ Շուշիի համար...

Հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում։