Նախկինում թավշյա էր, դրա համար չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետին դիմավորելիս ոտքի կանգնելու մասին


15:51 , 24 հունիս, 2021

Lurer.com-ը գրում է.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այսօր կառավարության նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև կառավարության նիստում տեղի ունեցած ու տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած միջադեպին։

Լրագրողների հարցին, թե գուցե այս կերպ Փաշինյանի հիշատակած դիկտատուրան ուժի մեջ է մտե՞լ, Ռոմանոս Պետրոսյանը նախ ծիծաղեց, ապա ասաց.

 «Դա դիկտատուրայի հետ կապ չունի։ Պետական բարձրագույն թիվ մեկ պաշտոնյան, երբ մտնում է սրահ, կոռեկտ է, որ ներկաները ոտքի կանգնեն»,- պատասխանեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Իսկ թե ինչու նախկինում այդ կարգը չի պահպանվել, Պետրոսյանն այս կերպ մեկնաբանեց. «Դե, նախկինում գուցե թավշյա էր, դրա համար չի  եղել, հիմա պողպատյա է»։