Աստղեր, որոնց երեխաները տառապում են աուտիզմով


21:21 , 24 հունիս, 2021

Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգանում է՝ ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ: Միայն մասնագետների օգնությամբ է հաջողվում զարգացնել այս երեխաների խոսքը և միջավայրին հարմարվելու հմտությունները: 
Շատ աստղերի երեխաներ նույնպես տառապում են այս խնդրով։ Հնարավոր է, որ աստղային հայրերի և մայրերի փորձը կօգնի ինչ-որ մեկին լուծել այս հիվանդությունից տառապող երեխայի խնդիրները: 

Սիլվեստր Ստալոնե
Սիլվեստր Ստալոնեի կրտսեր որդու մոտ աուտիզմն ախտորոշվել է երեք տարեկանում։ Որդու ախտորոշումը փոխել է ընտանիքի կյանքը։ Մայրը՝ Սաշա Զակը թողել է դերասանական կարիերայի մասին մտքերը և նվիրել է իրեն երեխային, իսկ Ստալոնեն իր ողջ ժամանակն անցկացրել է նկարահանման հրապարակներում՝ փոքրիկի բուժման համար գումար վաստակելու համար: Երեխայի հիվանդությունը նրա ծնողներին հեռացրել է միմյանցից, և 10 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները բաժանվել են:

Ջոն Տրավոլտա
Ջոն Տրավոլտայի որդու՝ Ջեթի՝ աուտիզմով տառապելու մասին հանրությունն իամցել է այն ժամանակ, երբ փոքրիկը, սայթաքելով լոգարանում, մահացել է։ Ողբերգությունից կարճ ժամանակ անց Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Պրեստոնը, հարցազրույց է տվել, որում պատմել է որդու հիվանդության մասին:

Տոնի Բրեքսթոն
Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի Տոնի Բրեքսթոնը պատմել է իր կրտսեր որդու՝ Դիզելի հիվանդության մասին։ Բրեքսթոնը Դիզելի աուտիզմը պատիժ է համարում աբորտի համար, որը նա արել է իր ծնվելուց մի քանի տարի առաջ:

Ջեննի Մաքարթնի
Playboy-ի աստղ Ջեննի Մաքարթնին որդու ախտորոշումից հետ ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ նրան ինչ-որ կերպ օգնելու համար։ Աստղը պատմում է, որ սկզբում բժիշկներն իրեն հավատացնում էին՝ երեխայի վիճակը երբեք չի լավանա, սակայն այսօր փոքրիկի մոտ զգալի առաջընթաց է գրանցվել։

Գերի Քոուլ
Դերասան Գերի Քոուլը, իմանալով դստեր ախտորոշման մասին, խուճապի չի մատնվել և ճիշտ ու կազմակերպված բուժման շնորհիվ դերասանը կարողացել է զգալիորեն օգնել դստերը հասարակության մեջ ինտերգրվելու հարցում։