Ռամոսի՝ ՊՍԺ-ն ընտրելու պատճառներից մեկը Նեյմարն է


15:49 , 23 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է ՊՍԺ-ին միանալուն: 

As-ը հայտնում է, որ իսպանացու՝ փարիզյան ակումբն ընտրելու հիմնական պատճառներից մեկը Նեյմարն է:

Ռամոսը երկար ժամանակ ցանկանում էր խաղալ բրազիլացու հետ նույն թիմում և նույնիսկ փորձում էր համոզել Ֆլորենտինո Պերեսին ձեռք բերել Նեյմարին:

Բացի այդ, ՊՍԺ-ում ընդգրկված են Անխել Դի Մարիան և Կեյլոր Նավասը, որոնց Սերխիոն ծանոթ է մադրիդյան ակումբում ունեցած ելույթներից: