Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելանում են․ թարմացվող


15:27 , 23 հունիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկով պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի թվերն ավելանում են։ 

Ըստ այդմ պարզվել է, որ 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0: «Հայաստան» դաշինքի 258 քվե՝ Կապանի 35/17 տեղամասում, գրված են եղել «Հայաստանի Եվրոպական» կուսակցության օգտին»:

Վանաձորում 23/47 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի քվեները ավելացել են 90-ով` 10-ից դառնալով 100:
 
Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է «Հայաստան» դաշինքի 45 ձայն, փաստացի 49 ձայնից արձանագրվել էր 4 ձայն։
 
Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է «եվրոպական» կուսակցության օգտին:
 
14/8 ընտրատեղամասում, «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրվել է որպես 26։
 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ից մեկնարկել է քվեաթերթիկների վերահաշվարկի աշխատանքները։ Տարածքային ընտրական հանձնաժողովներում կիրականացվեն ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։