Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում


14:57 , 23 հունիս, 2021
Նախիջանում հունիսի 21-23-ը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում` Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի Զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջան ծառայությունը:

Նախօրեին հատուկ մարտավարական զորավարժությունների գործնական միջոցառումների ընթացքին հետևել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը:

Թալիբովը նաև շնորհակալություն է հայտնել անձնակազմին աշխարհագրական վերլուծության համակարգեր ստեղծելու համար: Առանձին համակցված բանակի հրամանտար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է նախատեսվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական կառավարման կենտրոնի կատարելագործմանը: