Եվրո-2020. Կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները


02:19 , 23 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդ փուլի ուղեգրերի համար կպայքարեն E, F խմբերի ընտրանիները: E խմբում Շվեդիան կխաղա Լեհաստանի, Սլովակիան` Իսպանիայի դեմ: Այստեղ 1/8 եզրափակիչի ուղեգիր ունի միայն Շվեդիան:  Սլովակիան հավաքել է 3, Իսպանիան 2, Լեհաստանը` 1 միավոր:

F խմբում Գերմանիան կմրցի Հունգարիայի, Պորտուգալիան` Ֆրանսիայի դեմ: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան 1/8 եզրափակչի ուղեգիր ունի: Գերմանիան և Պորտուգալիան հավաքել են 3-ական միավոր, Հունգարիան` 1:

 

Շվեդիա-Լեհաստան` 20:00

Սլովակիա-Իսպանիա` 20:00

Գերմանիա-Հունգարիա` 23:00

Պորտուգալիա-Ֆրանսիա` 23:00