Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթում կներկայացնի Հայաստանը


22:47 , 22 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը, որում կներկայացնի Հայաստանը։

Բացի Արոնյանից, Հայաստանը ևս 4 մասնակից կունենա աշխարհի Գավաթում՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։

Մրցաշարը կկայանա Սոչիում հուլիսի 10–ից օգոստոսի 8–ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 ԱՄՆ դոլար է։

Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։