Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ


17:52 , 22 հունիս, 2021
Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը.
--------------
Ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։
Նիկոլը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը։
Փոշիացրել են իրենց ձայները՝ 9.69%-ը։
--------------
Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ։
Հայ ժողովրդի անունից լեգիտիմացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքները։
Ընդ որում, կրկնեմ, միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց դա ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես բոլորիս կարծիք։
Ինչքանով հասկանում եմ, նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել... Թե բա. «վստահության հանրաքվե»։