Ձեր քմծիծաղը, կարծում եմ, բավական տգեղ է․ ավագանու իմքայլական անդամը՝ Մարությանին


15:50 , 22 հունիս, 2021

Asekose.am-ը գրում է.

Այսօր՝ ավագանու նիստի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը ելույթ ունենալիս նախ դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Ուզում եմ անդրադառնալ նրան, ներողություն եմ խնդրում, բայց բազմիցս նկատվել ա, որ երբ խոսում ա ավագանու մեր անդամը, և ինչ-որ հարց ձեզ դուր չի գալիս, ձեր քմծիծաղը, կարծում եմ, բավական տգեղ է, ընդհանրապես հարիր չէ քաղաքապետին»: Մարությանը չարձագանքեց ավագանու անդամի խոսքերին։