Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը. Հայկ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին (Video)


15:06 , 22 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ավագանիները ժամանակ չունեն, որ նստեն, օրենքներ գրեն քաղաքապետարանի համար: Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց իմքայլական ավագանու անդամը նշելով, որ օրենքի կետերում կան մի շարք բացեր:

«Քաղաքապետարանի համապատասխան բաժիններում, եթե կա օրենքի բաց, պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատեն այդ ուղղությամբ, սա աններելի է և անթույլատրելի: Վարչական ղեկավարն էլ օրենքից դուրս չի ուզում ոչինչ անել»,- նշեց ավագանու իմքայլական անդամը:

Ելույթին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիտարկում արեց ավագանու իմքայլական անդամին՝ նշելով, որ ամբողջ քաղաքապետարանը ոչ թե չի ուզում օրենքից դուրս գործել, այլ՝ չի գործելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: