30 մլն եվրո+երկու ֆուտբոլիստ․ Յուվենտուսը տրանսֆերային առաջարկ է արել Սասուոլոյին


13:38 , 22 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին ձեռք բերելու հարցում:

Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ թուրինյան ակումբը 30 միլիոն եվրո և իր երիտասարդական թիմի երկու ֆուտբոլիստ է առաջարկում կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Յուվեի» հետ անձնական պայմանագրի պայմանները: Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչ 2026 թվականը, իսկ խաղացողի աշխատավարձը յուրաքանչյուր մրցաշրջանի համար կկազմի 3 միլիոն եվրո: