«Իրավունք». Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշանակել պաշտպանության նախարար


10:09 , 22 հունիս, 2021

««Իրավունքի» տեղեկություններով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշանակել պաշտպանության նախարար:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ խոսակցություններ կային, որ Բաբայանը` հատկապես Աննա Հակոբյանի մեծ ցանկությամբ ու հորդորով հավակնում է դառնալ նախարար, սակայն այս ընտրությունները, ըստ երևույթին, Սամվել Բաբայանի համար վճռորոշ էին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։