Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է. Նաիրի Հոխիկյան


01:35 , 22 հունիս, 2021
Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է։ Նրա հարազատները և իրավապաշտպանները չեն կարողանում իմանալ, թե կոնկրետ որտեղ է Արթուր Այվազյանը։
Հիշեցնեմ, որ Արթուրը բերման է ենթարկվել երեկ ուշ գիշերը խուլիգանության մեղադրանքով։ Հիմքում Նիկոլ Փաշինյանի հասցեին նրա արտահայտություններն են։ Հետո ձերբակալվել է ու տարվել անհայտ ուղղությամբ։
Օրեր առաջ էլ իմ նկարահանած ֆիլմում Մանախը պատմել էր, թե ինչպես է հանձնվել Հադրութը և ինչպես են իրեն համոզել հանձնել Ճարտարն ու դուրս գալ այնտեղից։
Մանախը խոստանում էր պատմել Հադրութը հանձնելու բոլոր մանրամասները։