Հայրենիքս վիրավորվեց, որովհետև տիեզերական մասշտաբի մի կեղծարար կարողացավ շատերի գավառական խեղճության և իր կեղծիքի տեխնոլոգիաների միքսից ստանալ քաոսի մշտաբորբ կրակ


21:14 , 21 հունիս, 2021
Ծանր ու անհավասար մարտում Հայրենիքս վիրավորվեց։ Վիրավորվեց, որովհետև տիեզերական մասշտաբի մի կեղծարար կարողացավ շատերի գավառական խեղճության և իր կեղծիքի տեխնոլոգիաների միքսից ստանալ քաոսի մշտաբորբ կրակ։ Ինչպես և հայտարարել էի, վտանգավոր է այս ազգադավի առաջարկած արտահերթ ընտրություններին գնալը, և ցավոք եղավ այն, ինչը կանխատեսվում էր, կապիտուլյանտը կեղծիքներով վերարտադրվեց:
Վերարտադրվեց, շարունակելու այն ապազգային և ապապետական գործընթացները, որի համար իրեն իշխանության են բերել իր թիկունքում կանգնած ուժերը։
Այս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել։
Աստված մեզ այս եդեմական Հայրենիքն է տվել, և մենք պարտավոր ենք ամուր կանգնել մեր հողին, թույլ չտալ, որ ազգադավ կապիտուլյանտը այն վերածի գերտերությունների մանրադրամի։
Պայքար` հանուն Պետականության։
Պայքար՝ հանուն Ազգի։
Սա է մեր ուղին։