Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին


20:30 , 21 հունիս, 2021

Միջնադարը մարդիկ պատկերացնում են որպես մութ ու ձանձրալի ժամանակաշրջան, երբ ոչ մի հետաքրքրական բան տեղի չի ունեցել։ Սակայն դա իրականում այդպես չէ։ Ձեզ ենք ներկայացնում արտասովոր փաստեր Միջնադարի մասին, որոնք քչերին են հայտնի։

Ամուսնանում էին որտեղ պատահի

 

Միջնադարյան հարսանիքները, շատերին թվում է, բավականին շքեղ էին լինում, իհարկե՝ դարաշրջանի ուժերին ու հնարավորություններին համապատասխան։ Սակայն իրականում այն ժամանակ ամուսնության վերաբերյալ վերաբերմունքն այդպիսին չէր։ Շատերը, իհարկե, պաթոսով էին ամուսնանում, սակայն մեծամասնությունն իրեն չէր կարողանում թույլ տալ շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել։ Ամուսնությունը հաճախ նշում էին հասարակ ընտանեկան ընթրիքի ժամանակ։

Ամուսնանալը եկեղեցում ամենևին էլ պարտադիր պայման չէր։ Արտակարգ հարսանիքներ կարող էին կազմակերպվել որտեղ պատահի։ Ամուսնությունը գրանցելու համար բավական էր միայն երրորդ անձի՝ վկայի ներկայությունը, որը հետագայում պարտավորվում էր հաստատել զույգի հարաբերությունների օրինականությունը։

Պարողների նման

Հետաքրքրական է, որ անգամ քայլքը Միջնադարում շատ էր տարբերվում ժամանակակիցից։ Խնդիրը նախկինում գոյություն ունեցող ճանապարհների և կոշիկների կամ դրանց անալոգների բացակայության մեջ էր։ Փոքրիկ քարերով և ապակու կտորներով լի փողոցներում քայլել հարկավոր էր մեծ զգուշությամբ։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ քայլ անելիս նախ գետնին էին դնում կրունկը, վստահ լինում, որ գետնի վրա վտանգավոր կամ սուր ոչինչ չկա, ապա դնում թաթի հատվածը։

Տարածությունը չափում էին խոզերով

Այս կամ այն տարածքի չափերը հաշվարկելու համար արտասովոր մեթոդներ էին կիրառվում Միջնադարում։ Դրանցից մեկը կատարվում էր խոզերի միջոցով. այս կեդանիների օգնությամբ, որպես կանոն, չափվում էին անտառային հողերը։ Որպես միավոր ընտրում էին ոչ թե խոզին, այլ նրա՝ մեկ տարվա համար անհրաժեշտ կեր ցանելու համար հարկավոր հողատարածքի չափը։ Ժամանակակից չափանիշներով՝ դա հավասարվում էր մոտ մեկ հեկտարի։