Լևոն Աղասյանը՝ եռացատկի Եվրոպայի առաջնության հաղթող


11:37 , 21 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկը ցույց է տվել 16մ. 77սմ արդյունքն ու ամենաբարձր միավորները վաստակել Հայաստանի թիմի համար:

Աղասյանը հրապարակել է իր ցատկի տեսանյութը՝ կից գրելով.

«Ինձ լավ եմ զգում և պատրաստ ավելի քրտնաջան աշխատելու: Վերադառնում ենք ավելի ուժեղ»,- գրել է Աղասյանը:

Հիշեցնենք՝ Աղասյանն օրեր առաջ Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց տվեց 17մ. 16սմ. արդյունք, երկու սանտիմետրով գերազանցեց անհրաժեշտ ցուցանիշը և Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ապահովեց:

Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունը ևս վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: