Շուշիում հրավառություն են արել թշնամիները (ուղղված է)


10:48 , 21 հունիս, 2021
Հարգելի ընթերցող, տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատեր «Nairi Hokhikyan»-ի կողմից ստորև ներկայացվող ֆեյսբուքյան գրառումը պարունակում է կեղծ տեղեկատվություն, քանի որ «Փաստ-մետրի» (www.factcheck.ge)-ի կողմից ներկայացրած փաստերից պարզ է դարձել, որ նկարում պատկերված հրավառությունը Շուշիում եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ։

Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թուրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թուրքականացումը։
Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսը ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։
Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը։