ՔՊ գլխավոր շտաբում նստած Ռոման Բաղդասարյանը հայտարարել է, թե հարբած հայ զինվորականներն են կրակել ադրբեջանցիների ուղղությամբ


02:20 , 21 հունիս, 2021

Armday.am-ը գրում է․

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբից հունիսի 20-ին` ուշ երեկոյան, լուսանկար տարածվեց, որում երում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ նույն սենյակում նստած է նաև բլոգեր Ռոման Բաղդասարյանը:

Նույն օրն ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Բաղդասարյանի հայտարարությունը, թե Արցախում շատ հաճախ հայկական կողմն է կրակ բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Տարածված տեսանյութում Նիկոլ Փաշինյանի աջակից Բաղդասարյանը հայտարարում է, թե հայ զինվորականները, գտնվելով ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ, կրակ են բացել, իսկ ադրբեջանական կողմն էլ պատասխանել է: