Խոշոր ավտովթար Կիևյան-Օրբելի խաչմերուկում. տաքսին շուռ է եկել (Photo)


18:04 , 16 օգոստոս, 2013

Կիևյան-Օրբելի խաչմերուկում լուրջ ավտովթար է տեղի ունեցել: «Նոր» տաքսի ծառայության մեքենան բախվել է մեկ այլ տաքսու և շուռ է եկել հենց խաչմերուկի մեջտեղում: Շուռ եկած մեքենայի վարորդը թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ ու շտապ օգնության մեքենան: