Արցախի նախագահը ՔՊ-ի գլխավոր շտաբում է․Hraparak.am


00:01 , 21 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ում Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, այս պահին Երևանում է, ավելին` Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի գլխավոր շտաբում է:

Նա Փաշինյանի թիմակիցների հետ հետևում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը: Լուսանկարում Հարությունյանն է, Ռոմանոս Պետրոսյանը, Գուրգեն Արսենյանը և այլք: