«Ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը, hայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը». Աննա Մկրտչյան


19:37 , 20 հունիս, 2021

Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը:

«Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։

Երեկվանից անհայրենիք տականքն ու իրեն հպատակեցված համակարգը ջանք ու եռանդ չի խնայում հորս մեկուսացնելու ու վախի մթնոլորտով մեր ընտրողներին ու աջակիցներին ճնշելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ իբր գործողություններ էին անում երեկ ու այսօր։ Իրական նպատակը հասկանալի՝ ապահովել դավաճան նիկոլի կամքը։

Ինչպես ցանկացած ստորություն, սա էլ հաջողությամբ չի ավարտել։

Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը»,- գրել է Մկրտչյանը: