Aravot.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 ընտրատեղամասում ընտրողներից մեկը` Գագիկ Շատիրյանը եկավ քվեարկության ու տեսավ, որ իր փոխարեն քվեարկել են: Քվեարկողի տողի վրա էլ կար հանձնաժողովի անդամներից մեկի կնիքը:
Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հարությունյանը հայտարարեց. «Հանձնաժողովի անդամներ, մի հատ նայում եք՝ 54844 կնիքը ո՞ւմ կնիքն է»: Պարզվեց՝ ՔՊ կուսակցության անդամի՝ Սարգիս Մկրտչյանի կնիքն էր: Նա ընտրության մասնակիցների ցուցակը վերցրեց, սկսեց ուսումնասիրել, ասաց՝ չի հասկանում` ինչ է կատարվել:
Հանձնաժողովի նախագահը արձագանքեց. «Ի՞նչ կա չհասկանալու»: Հետո նրանք հանձնաժողովի նախագահի հետ դուրս եկան քվեարկության սրահից, հետո ներս եկան ու հորդորեցին ընտրողին, որ այդ ուրիշի ստորագրության կողքը ինքը լրացուցիչ ստորագրի: