Երևանում կրակոցներ են հնչել. քաղաքացին կրակել է օդ. Ոստիկանություն


18:20 , 20 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստացվել են:

«Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում,  իր  բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ»,-ասաց Ջանոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: