«Շուշիում Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի նաև Թուրքիայի դրոշը». Չավուշօղլուն` գլխավոր հյուպատոսության բացման մասին


14:58 , 20 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Դիվանագիտական համաժողովի փակման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ նախապատրաստական աշխատանքներից հետո Շուշիում կբացվի գլխավոր հյուպատոսություն և որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը աշխատակիցներին հնարավորինս շուտ կուղարկի այնտեղ, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Շուշիում Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի նաև Թուրքիայի դրոշը»,-ասել է Չավուշօղլուն` ընդգծելով, որ գլխավոր հյուպատոսության բացումն առանձնահատուկ նշանակություն ունի:

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի մասին` Չավուշօղլուն այս փաստաթուղթը անվանել է ապացույց այն բանի, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միությունը կլինի ամենաբարձր մակարդակում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: