Սոթքի ընտրատեղամասում քվեարկությունը որոշ ժամանակով դադարեցվել է․ ինչ է կատարվել


14:49 , 20 հունիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի թղթակիցը Սոթքի 20/50 ընտրատեղամասից հայտնում է, որ տեղամասում քվերակությունը մի քանի րոպեով դադարեցվել է: Ինչպես նշում է մեր թղթակիցը, երբ նկարահանող խուբը հասել է տեղամաս, ասել են, որ ներսում քվերակությունը դադարեցվել է, քանի որ տեխնիկական խնդիր է առկա։

Քիչ անց արդեն պարզվել է, որ քվեախցիկի հետևի պատին ամրացված կտորն է պոկվել, մարդիկ բարձրացել են փակցնելու և վերահսկելի է դարձել քվեարկության ընթացքը: Այս պատճառով էլ դադարեցվել է քվերակությունը։

Ի դեպ, նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում զինվորներ էին քվեարկության գնացել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։