«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա». Ադրբեջանի ԱԳ նախարար


11:11 , 20 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար:

«Նոյեմբերի հայտարարության ստորագրումից բառացիորեն շաբաթներ անց Բաքուն պայմաններ է ստեղծել Ղարաբաղի շրջանի հայ բնակչությանը հումանիտար օգնություն մատակարարելու համար: Միևնույն ժամանակ Ադրբեջանը բացել է գազատրանսպորտային ենթակառուցվածքները` Հայաստան վառելիք տեղափոխելու համար»,- Minval.az-ի փոխանցմամբ` այս մասին Բայրամովն ասել է Անտալիայում կայացած Միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում:

Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնումը համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին, և տվյալ ուղղությամբ շարունակվում է աշխատանքը` ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: