Ավստրալիայի ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար ձերբակալել է մեկ անձի


16:00 , 19 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Սիդնեյում ձերբակալվել է մի մարդ՝ ենթադրաբար «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպությանը, մասնավորապես, «Իսլամական պետության»-ը անդամակցության համար՝ 7 ամիս տևած հետաքննությունից հետո»,- ասված է Ավստրալիայի դաշնային ոստիկանության և Նոր Հարավային Ուելսի ոստիկանության համատեղ հայտարարության մեջ:

Կառույցները չեն նշել ձերբակալված 24-ամյա երիտասարդի անունը: